Սկիզբ ՇՈՈՒ ԲԻԶ Ցանկացած պետական հիմնարկ գնայիք ու այնտեղ փնտրեիք ծաղրուծանակի արժանի սուբյեկտներ․ Արա Ղազարյան

Ցանկացած պետական հիմնարկ գնայիք ու այնտեղ փնտրեիք ծաղրուծանակի արժանի սուբյեկտներ․ Արա Ղազարյան

200
0
ԲԱԺԻՆԸ

Ամերիկաբնակ հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Լրագրողական էթիկա… Դա կամ կա կամ էլ ակտիվ բացակայում ա:
Մեր օրերում «ղժժալը» մոդայիկ ա: Սոցիալական մեդիայում, օնլայնում բավական ա նման մեկ վիդեո դնեն ու միլիոնավոր դիտումներն ապահովված են: Բայց հեռուստատեսությունն ըստ իս ուրիշ հարթակ ա: Այն ինչ թույլատրելի ա բակային ճամբարում, բեմ չեն բարձրացնում, այն ինչ նկարում են մուտքերի պատերին, թանգարանում չեն ցուցադրում:
Կանաց քրեակատարողական հիմնարկում արված «ծիծաղալու» ռեպորտաժն իմ կարծիքով վիրավորական էր: Ավելի տարօրինակ ու վիրավորական էր, երբ «կնամեծար» և «մեր քուրերի թասիբին կայնող» հազարավոր տղերք անխնա լայքում ու տարածում էին տեսանյութը:
Եթե նպատակ կար «ղժալ» հայ կնոջ վրա միգուցե ցանկացած պետական հիմնարկ գնայիք ու այնտեղ փնտրեիք ծաղրուծանակի արժանի սուբյեկտներ: Թե՞ «դուխի» կրիզիս կա…
Նման տեմպերով շարժվելու դեպքում առջևում կլինեն ռեպորտաժներ հոգեբուժարաններից, ծերանոցներից, մանկատներից… Մեռելոցի առթիվ աղջնակը կայցելի գերեզմանոց… Ու «ղժալու» անսպառ թեմաներ ու դեմքեր կգինի…
Народ требует хлеба и зрелищ!Այնպես որ ամեն ինչ դեռ առջևում ա,
Շոու մաստ գոու օն…

Արդարության հետքերով․ Արուս Տիգրանյանի հետ (Նոր Եթերաշրջան)

Արդարության հետքերով․ Արուս Տիգրանյանի հետ (Նոր Եթերաշրջան)Հավանեցի՞ր․կիսվիր,թող ընկերներդ էլ տեսնեն??

Опубликовано newslife.tv 10 марта 2018 г.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.