Սկիզբ ՇՈՈՒ ԲԻԶ Սոֆին, Քրիստինեն, Արամը, Սոնան և այլք՝ «Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով համերգին

Սոֆին, Քրիստինեն, Արամը, Սոնան և այլք՝ «Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով համերգին

266
0
ԲԱԺԻՆԸ

Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ը, Սոնա Ռուբենյանը, «Գողթ»-ը, «Նեմրա»-ն, Քրիստինե Պեպելյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը, Կարինա Առուստամյանը և «The Band»-ը երեկ միավորվել էին անշահախնդիր գաղափարի շուրջ՝ բարեգործությամբ ապացուցելով, որ կարելի է հաղթել անտարբերությանը: «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցած «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով բարեգործական համերգին ներկա է եղել նաև BlogNews.am-ը: Երեկոյի հուզիչ մանրամասներին ու ուշագրավ դրվագներին ծանոթացեք ֆոտոշարքով:

ՀԿ-ի գործունեությունն այս 5 տարիների ընթացում դարձել է բավականին բազմապրոֆիլ: Հիմնադիրներից Արմեն Բուլղադարյանի համոզմամբ՝ չկա ավելի մեծ գնահատանք, քան փոքրիկների՝ քեզ ուղղված շնորհակալ ու երջանիկ աչքերն. «Տարիների փորձն ու մեր անցած ուղին փաստում են, որ ցանկությունն ամենահզոր միջոցն է ցանկացած երևույթ դեպի լավն ու բարին տանելու հարցում: Եվ երբ լավ գործի գաղափարի շուրջ անշահախնդիր կերպով համախմբվում են երիտասարդներ, դառնում են անկոտրում ուժ և առաջ շարժվում՝ ապավինելով սեփական գործի նկատմամբ պատասխանատու վստահությանն ու գրանցած հաջողություններին, քանի որ ամեն առողջացած փոքրիկ, ամեն ապահովված կամ թեթևացած հոգսով ընտանիք մեր մեծագույն ձեռքբերումն է ու հետագա գործունեության լավագույն խթանը: Շնորհակալությամբ պետք է նշեմ, որ արտիստները շատ պատրաստակամ են, մի քանի բենդ նույնիսկ համերգներ ունեին նախատեսած, բայց հետաձգել են, որպեսզի մեր բարեգործական համերգին մասնակցեն»,- նշեց Արմեն Բուլղադարյանը:

Երեկոն վարում էին Սուրեն Առուստամյանն ու Լուսինե Բադալյանը:Համերգային ծրագրի բացումն արեց Արամ MP3-ն, այնուհետև երեկոյի ռիթմիկ տրամադրությունը շարունակեց Սոֆի Մխեյանը: Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ» երգն էլ դարձավ երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը: Դահլիճն էմոցիոնալ արձագանքեց ելույթին: Միջոցառումից ստացված ողջ հասույթը առանց որևէ դրամաչափի պահման տրամադրվելու է նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանն աջակցություն ցուցաբերելու համար:

«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության ընթացիկ նախագծերից է Նոր Կյանք գյուղում 350 երեխայի համար նախատեսված կառուցվող խաղադաշտի շինարարության ավարտը, ինչպես նաև պլանավորում են սկսել Արմաշ գյուղի մանկապարտեզի վերանորոգումը:

Նշենք նաև, որ ստեղծման օրից ի վեր «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունն աջակցել է առողջական խնդիրներ ունեցող 50 երեխայի, 400 անապահով ընտանիքի, կազմակերպել է ավելի քան 80 բարեգործական միջոցառում։

Նյութի աղբյուրը՝ blognews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.