Սկիզբ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Սիրուշոյի «Վույ Աման» երգը՝ չինացու կատարմամբ (Video)

Սիրուշոյի «Վույ Աման» երգը՝ չինացու կատարմամբ (Video)

237
0
ԲԱԺԻՆԸ

Հայաստանով գերված չինացի Մայքլ Հեն հրապարակել է տեսանյութ, որում հնդկուհի Ավանտի Նագրալի հետ կատարում է Սիրուշոյի և Սեբուի «Վույ աման» երգը:

«Միակողմանի տոմս դեպի Երևան: Սիրուշոյի և Սեբուի «Վույ աման» երգի cover տարբերակը: Հայաստանից ԱՄՆ, Չինաստանից Հնդկաստան: Սա հիմա իմ ամենասիրած երգն է»,-տեսանյութին կից գրել է Մայքլ Հեն:

Հավելենք, որ տեսանյութի վերջում չինացին խորհուրդ է տալիս մարդկանց այցելել Հայաստան:

Նշենք, որ Մայքլը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար Հայաստանի նկատմամբ իր սերն ու հետաքրքրությունը ապացուցող տեսանյութեր  է հրապարակում:

Հիշեցնենք, որ իր վերջին տեսանյութում նա լավաշի մարտահրավեր էր սկսել: Ֆեյսբուքյան օգտատերերը պետք է մի ամբողջ լավաշ ուտեին 2 րոպե տևողությամբ այս տեսանյութի ընթացքում, նկարահանեին դա և ներբեռնեին համացանց` նշելով Մայքլ Հեին և ևս 5 ընկերոջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.