Սկիզբ 18+ «Մի խոսքով ոնց քցում-բռնում եմ լեսբուհի ա պետք դառնալ»… Համարձակ աղջկա անկեղծ...

«Մի խոսքով ոնց քցում-բռնում եմ լեսբուհի ա պետք դառնալ»… Համարձակ աղջկա անկեղծ մտքերը

764
0
ԲԱԺԻՆԸ

«Երեկվա երազիս տպավորությամբ երկու օր ա մտածում եմ ու եկա հետևյալ եզրահանգման, որ լեսբուհի լինելը շատ էլ ձեռնտու ա։

Ու ոչ էն պատճառով, որ կարելի ա որպես ճնշված փոքրամասնություն ցվրվել երկրից ու ապաստան ստանալ Եվրոպայում, այլ հենց Հայաստանում ա ձեռնտու։ Նախ՝ տուն հավաքել-ճաշ եփել-աման լվալ ու էս տեսակ գործերը կարելի ա անել հերթափոխով, ոնց որ հանրակացարաններում, երկրորդ՝ չկա տունը թափթփող մարդ, որի նասկիները հա պետք ա լվալ, չկա նրանից անխուսափելիորեն բխող չար երեխա, որի հետևից պետք ա հա ման գալ, որ իրեն ու քեզ մի վնաս չտա, երրորդ՝ չկա կիսուր, չկա տեգր, հետևաբար և տեգրակնիկ ու հայ ընտանիքի կյանքը հարամող այլ հարակից երևույթներ։

Ճիշտ ա՝ այս դեպքում կա զոքանչ, ընդ որում՝ կրկնակի, բայց դե ո՞ր լեսբիական զույգն ա ծնողներին զեկուցում իրենց հարաբերությունների բնույթի մասին։ Կամ էդ ո՞ր հայ ծնողն ա, որ էդ տեսակ զեկույցից հետո կշարոնւակի իր ավանդական ծնողական հոգատարությունը տվյալ զավակի նկատմամբ։

Այսինքն՝ զոքանչ էլ ըստ էության չկա։ Կնոջ հետ ապրելը ձեռնտու ա նաև հարևանության առումով, քանի որ հայ հարևանները ավելի հանգիստ են նայում երկու աղջկա համակեցությանը, քան տարբեր սեռերի ներկայացուցիչների։ Ով որ վարձով տուն ա փնտրել երբևէ, կհիշի, հայտարարություններում հաճախ ա հանդիպում ՝վարձով է տրվում երկու ուսնողուհու։

Հարևանները լեսբուհիների զույգին մաքսիմում համարեն դժբախտ, տանը մնացած աղջիկներ և մեծահոգաբար ազատեն բամբասանքից։ Մի խոսքով, ոնց քցում-բռնում եմ, լեսբուհի ա պետք դառնալ»,-գրում է Արփի Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.