Սկիզբ ՀԵՏԱՔՐՔԻՐ «Մեր թերթը կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում՝ վարչապետին». Աննա...

«Մեր թերթը կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում՝ վարչապետին». Աննա Հակոբյան

352
0
ԲԱԺԻՆԸ

«Մեր թերթն իհարկե կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում՝ վարչապետին», — այսօր «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը։

Օգտատերից մեկը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Հակոբյանը կմիջամտի, եթե իր ամուսինը կայացնի ոչ ճիշտ որոշում, և կքննադատի՞ Փաշինյանի որոշումը «Հայկական ժամանակ» թերթում։

Օգտատերերից մեկի դիտարկմանն էլ, թե «Հայկական ժամանակ»-ը դառնալու է իշխանական հարթակ, Հակոբյանն այսպես արձագանքեց. — «Ես երաշխավորում եմ, որ բոլորի համար թերթը բաց է, անկախ նրանից, թե իրենք որ քաղաքական ուժին են պատկանում, իրենք էս պահին ընդդիմություն են, նախկինում իշխանություն են եղել, կամ հակառակը, բոլորի համար թերթը հարթակ է, որը նրանք կարող են ազատորեն օգտագործել, և որևէ սահմանափակում չկա և չի կարող լինել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.