Սկիզբ ՀԵՏԱՔՐՔԻՐ Կարող են արդյոք ականջակալներն ազդել լսողության վրա

Կարող են արդյոք ականջակալներն ազդել լսողության վրա

264
0
ԲԱԺԻՆԸ

Ներկայում ականջակալներ օգտագործում են գրեթե բոլորը, սակայն քչերն են մտածում, թե ինչպես են դրանք ազդում լսողության ու ականջների առողջության վրա:

Ձայնը, որը մարդը սովորաբար լսում է (առանց ականջակալների), նախ հայտվում է ականջախեցիում, որն էլ կատարում է ռեզոնատորի դեր: Դրա շնորհիվ ձայնային ալիքներն ուժեղանում ու կանգավորվում են բնական ճանապարհով:

Սակայն ականջակալներով երաժշտություն լսելու դեպքում ձայնն անմիջապես անցնում է լսողական անցուղի, ուստի չի ուժեղանում և չի կարգավորվում: Սա ստիպում է մարդուն բարձրացնել երաժշտության ձայնը, ինչը վնասում է լսողական նյարդը և թուլացնում է լսողությունը:

Նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում ընտրել միայն որակյալ ականջակալներ, որոնք համեմատաբար քիչ վնաս են հասցնում: Բացի այդ, հարկավոր է հետևել ձայնի բարձրությանն ու հնարավորինս քիչ լսել երաժշտություն ականջակալներով (օրական առավելագույնը 1 ժամ):

Նյութի աղբյուրը՝ aif.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.