Սկիզբ ՀԵՏԱՔՐՔԻՐ Ինչպես էին հնում օգտագործում ջուրը և ինչ նշանակություն ուներ այն

Ինչպես էին հնում օգտագործում ջուրը և ինչ նշանակություն ուներ այն

181
0
ԲԱԺԻՆԸ

Ջուրը բուժիչ նպատակներով է օգտագործվում դեռևս անհիշելի ժամանակներից: Դեռ հնագույն գրականության մեջ բազմաթիվ հիշատակումներ են հանդիպում լոգանքների օգտակարության մասին տարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Հիպոկրատը, ով ապրել է Քրիստոսից հինգ հարյուրամյակ առաջ և կոչվում է «բժշկության հայր», առաջին բժիշկն էր, ով շատ է գրել ջրաբուժության մասին: Եվ դա բնական երևույթ է, քանի որ նա ջուր էր օգտագործում յուրաքանչյուր հիվանդություն բուժելու համար: «Երբ հիվանդությունը գլուխ է բարձրացնում, հարկավոր է անմիջապես տաք կոմպրես դնել. թեթև կոմպրեսը թուլացնում է կտրուկ ու սուր ցավերը»: Հիպոկրատը շարունակում է. «Լոգանքը մեղմացնում է թիկունքի, կրծքավանդակի և մեջքի ցավերը, բարձրացնում է քրտնարտադրության մակարդակը, լավացնում է շնչառությունը վերացնում է հոգնածությունը, բացի դրանից վերացնում է հոդերի լարվածությունը, բացում է ծակոտիները, խոնավեցնում է քթի խոռոչը և դադարեցնում է գլխացավը»: Մինչ Հիպոկրատի ծնունդը հին եգիպտացիները ծիսակատարություններ էին անցկացնում իրենց սուրբ գետում՝ Նեղոսում: Հնագույն դամբարանների պատերին լոգանք ընդունող մարդկանց պատկերներ կան: Մովսես մարգարեն փարավոնի դստեր կողմից գտնվել է հենց այն ժամանակ, երբ աղջիկը գնացել էր գետ՝ լողալու: Լոգանքներն օգտագործում էին նաև բորոտությունը բուժելու համար:

Առաջին վաննաներն ու լոգարանները

Պարսիկներն ու հույները հզոր ու փառահեղ կառույցներ էին կառուցում, որոնք ծառայում էին մեկ նպատակի՝ լոգանքին: Հատկապես գեղեցիկ էին Դարիայի բաղնիքները, որոնք կառուցել են պարսից արքաները: Իսկ հույներն առաջին ազգն էին, որը բաղնիքները սկսեց օգտագործել բուժական նպատակներով: Պատմական փաստաթղթերը ցույց են տալիս, որ հույները տաք լոգանքներ են ընդունել Քրիստոսի ծնունդից դեռ 1,000 տարի առաջ: Հույն արքա Նեստորին պատկանող պալատի ավերակներում լոգարաններ ու ջրահեռացման համակարգ է հայտնաբերվել, որը կառուցվել է ավելի քան 3,000 տարի առաջ: Իհարկե, ամենաշքեղ ու մեծ բաղնիքները կառուցել են հին հռոմեացիները: Առաջին հռոմեական բաղնիքը կառուցվել է մ.թ.ա. 312 թ., և այնտեղ բացառապես սառը ջուր էր օգտագործվում, սակայն քիչ ժամանակ անց փոխարինելու եկավ տաք ջուրը: Բաղնիքները դարձան հռոմեական ճարտարապետության գլուխգործոցները. դրանցում հատուկ պայմաններ ստեղծվեցին հավաքներ անցկացնելու համար: Յուրաքանչյուր արքա ու կայսր ձգտում էր ավելի շքեղ բաղնիքներ կառուցել, քան իրեն նախորդողը: Ամենամեծ բաղնիքները կառուցել է Դիոկղետիանոս կայսրը. այդ բաղնիքում տեղավորվում էր մինչև 18,000 մարդ: Այս գլուխգործողը կառուցելու համար աշխատանքի են անցել տասը հազար քրիստոնյա ստրուկներ և դա արել են 7 տարում: Կառուցման ավարտից հետո կայսրը ստրուկներին երկու տարբերակ է առաջարկել՝ հավատափոխություն կամ նահատակություն: Կար ժամանակ, երբ Հռոմում ավելի քան տասը հազար բաղնիքներ էին գործում:

Բաղնիքների օգտակարությունը
Հռոմեական կայսրության երկու ականավոր գիտնականներ՝ Ցելսիուսն ու Գալենը, գովերգում էին բաղնիքները՝ համարելով դրանք անփոխարինելի միջոց տարատեսակ հիվանդություններ բուժելու համար: Գալենն առաջարկում էր բաղնիքում ֆիզիկական վարժություններ կատարել և բուժվել, սակայն բժիշկները չէին հետևում նրա խորհուրդներին: Շշուկներ էին պտտվում այն մասին, որ բաղնիքները բուժել են Օգոստոս կայսրին սարսափելի հիվանդություններից, մինչդեռ մյուս բոլոր միջոցներն անզոր են եղել:

Բաղնիքների հայտնիությունը

XV դ. Կոստանդնուպոլիսում շատ հայտնի էին թուրքական բաղնիքները: XV դ. սկզբում հասարակական գոլորշային բաղնիքներ ի հայտ եկան Փարիզում: Դրանք հիմնականում կառուցվում էին վարսավիրանոցների կողքին: Ամեն տարի բաղնիքներ էին այցելում ավելի քան 130,000 հիվանդներ, չհաշված նրանց, ովքեր գտնվում էին հոսպիտալներում և ևս լոգանքներ էին ընդունում: Հին գերմանացիները շատ էին սիրում լվացվել, և Միջնադարում բորոտությունից փրկվեցին լոգանքների օգնությամբ:

Պատմության մեջ մի դեպք է գրանցվել շիկահեր Շարլեմանե կայսեր մասին, ով կառավարում էր երկիրը՝ անդադար լինելով տաք բաղնիքներում: 1723 թ. Հենկոկը՝՝ առողջապահության նախարարը, գիրք հրատարակեց «Ջուրը բուժում է ամեն ինչ» խորագրով: Մոտավորապես նույն ժամանակ էլ լույս ընծայվեց «Ջրի գաղտնիքները» գիրքը, որի հեղինակն անհայտ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.