Սկիզբ ԽՈՀԱՆՈՑ Ինչպես են համբուրգերներից զարգանում սարսափելի հիվանդությունները. գիտնականներ

Ինչպես են համբուրգերներից զարգանում սարսափելի հիվանդությունները. գիտնականներ

227
0
ԲԱԺԻՆԸ

Ֆասթֆուդի և այլ ճարպոտ սննդի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է անդառնալիորեն փոխել իմունային համակարգի աշխատանքը՝ տանելով այն մշտական արտակարգ դրության ռեժիմի։ Բացի այդ, համբուրգերների, պիցցաների և կարտոֆիլի ֆրիի սիրահաների մոտ կարող է զարգանալ ալերգիա, դիաբետ և աուտոիմունային հիվանդություններ։ Այս մասին հայտնում է Cell պարբերականը՝ հղում անելով փորձագետներին։

Բոննի համալսարանի (Գերմանիա) մասնագետ Անետա Քրիստի խոսքով՝ նման փոփոխությունները տեղի են ունենում ոսկրածուծի ցողունային բջիջների մակարդակում։

Վնասակար սնունդը կարող է փոխել ԴՆԹ-ի սպիտակուցային փաթեթավորման կառուցվածքը ոսկրածուծի բջիջներում, որոնցից ձևավորվում են իմունային մարմինները։ Ինչպես պարզաբանել են մասնագետները, դա նշանակում է, որ եթե մարդը նույնիսկ դադարի ֆասթֆուդ օգտագործել, ապա տուժած իմունիտետը, հավանաբար, չի վերականգնվի։

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ ճարպոտ սննդի չարաշահումը սպառնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացմամբ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.