Սկիզբ ՀԱՄԱՑԱՆՑ Ընկերները նկարել են օղու թունավորումից մահացող դեռահասի նկատմամբ ծաղրանքները

Ընկերները նկարել են օղու թունավորումից մահացող դեռահասի նկատմամբ ծաղրանքները

118
0
ԲԱԺԻՆԸ

Ընկերները հայհոյախառը բառեր են գրել 16-ամյա Ջեյք Ուիթկրոֆտի երեսին, տաբատի վրա օղի են լցրել, որպեսզի, իրենց կարծիքով ծիծաղելի լուսանկարներ անեն, հետո սկսել են սրբիչով խփել նրան, որպեսզի արթնացնեն: Ջեյքը չարաշահել էր օղին, իսկ հետո պառկել էր բազմոցին՝ իր ծանոթի տանը, Ամանորի նախօրեին: Մի քանի ժամից նա մահացել է, – հաղորդում է Mirror-ը: Ուրախությունը վերաճել է խուճապի, երբ տղաները այդպես էլ չեն կարողացել արթնացնել Ջեյքին: Նրանք թողել են նրան գետնին և գնացել են քնելու: Առավոտյան պատանին արդեն մահացած է եղել:

Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Ջեյքը մահացել է էթանոլի թունավորումից:

Երեկոյի իրադարձությունները դեռ ամբողջովին պարզ չեն, քանի որ մասնակիցների ցուցումները տարբերվում են: Ոմանք ասում են, որ Ջեյքը սեփական կամքով է խմել հենց շշից, սակայն քննիչները շշի վրա նրա մատնահետքերը չեն գտել: Տղաներից մեկն ասում է, որ երբ հասկացել է, որ Ջեյքը մահացել է, ոստիկանություն չի կանչել, այլ գնացել է նրա հոր մոտ: Նա վախեցած է եղել, և չի իմացել, թե ինչ է պետք անել:

«Տարօրինակ է, որ պատանիներից ոչ մեկը ոստիկանություն չի կանչել, երբ հասկացել են, որ Ջեյքը մահացած է: Կարելի է հասկանալ, թե ինչու են ընկերները հորինել այս պատմությունը, բայց նրանք չգիտեն, թե սա ինչ հետևանքների կարող է բերել»,- ասում է դատավորը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here