Սկիզբ ՇՈՈՒ ԲԻԶ Երբեմն ընտանիքում փոխադարձ հարգանքն ավելի կարևոր է, քան սերը. Արսեն Գրիգորյան

Երբեմն ընտանիքում փոխադարձ հարգանքն ավելի կարևոր է, քան սերը. Արսեն Գրիգորյան

131
0
ԲԱԺԻՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը, ով հանրությանը հայտնի է «Բացիր աչքերդ», «Սերն է խոսում», «Մնա», «Երազում» ձայնասկավառակներով, մի շարք տեսահոլովակներով եւ դուետներով: Մենք զրուցել ենք նրա ներկայիս կարիերայի, նախասիրությունների, ընտանեկան հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ: -Արսե՛ն, վերջին շրջանում անընդհատ մտածում եք… -Այն մասին, թե ինչ երգ երգեմ, որ ճիշտ լինի, որ ճիշտ աշխատի, նպատակային եւ թիրախային լինի: -Նպատակ, որից հրաժարվել եք: -Չկա նման նպատակ:

Եղանակը Երևանում՝ Ցերեկը +6 Եղանակը Երևանում՝ Գիշերը 0 USD 484.7500 EUR 578.6500 RUB 8.5100 GPB 654.0200 Facebook Twitter Twitter Google+ YouTube Search for: Երբեմն ընտանիքում փոխադարձ հարգանքն ավելի կարևոր է, քան սերը. Արսեն Գրիգորյան Մար 11,2018 22:04 787 «Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը, ով հանրությանը հայտնի է «Բացիր աչքերդ», «Սերն է խոսում», «Մնա», «Երազում» ձայնասկավառակներով, մի շարք տեսահոլովակներով եւ դուետներով: Մենք զրուցել ենք նրա ներկայիս կարիերայի, նախասիրությունների, ընտանեկան հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ: -Արսե՛ն, վերջին շրջանում անընդհատ մտածում եք… -Այն մասին, թե ինչ երգ երգեմ, որ ճիշտ լինի, որ ճիշտ աշխատի, նպատակային եւ թիրախային լինի: -Նպատակ, որից հրաժարվել եք: -Չկա նման նպատակ: -Կին-տղամարդ հարաբերություններում չի կարող տեղ գտնել… -Կնոջ եւ տղամարդու հավասարությունը: Կինը միշտ պետք է հասկանա, որ տղամարդն իրենից մեկ քայլ առաջ է: -21-րդ դարի ամենամեծ չարիքը: -Համացանցի ազատությունը: -Դիմացինի մեջ ամենաշատը գնահատում եք… -Պարզությունը: -Ժամանա՞կ, թե՞ փող. ո՞ր ռեսուրսը կընտրեիք կյանքի այս փուլում: -Ժամանակ: -Երեխային պետք է ասել` չի կարելի, թե՞ բացատրել՝ ինչո՞ւ չի կարելի: -Ե՛վ ասել, ե՛ւ բացատրել միաժամանակ: -Կնոջ մեջ տղամարդուն կարող է հիասթափեցնել… -Սուտ խոսելու հատկությունը, իսկ ամենաշատը՝ փնթիությունը: Կինը բոլոր իմաստներով պետք է մաքրասեր լինի: -Սիրելի մարզաձեւը: -Այցելում եմ մարզադահլիճներ, ֆիթնեսով եմ զբաղվում: -Հիմա Ձեր կարիերայում ի՞նչ փուլ է, ինչպե՞ս այն կբնորոշեք: -Ակտիվ փուլ է: Պատրաստում եմ դուետ ամերիկահայ տաղանդավոր երգչուհի Արաքս Կարապետյանի հետ, նաեւ առանձին երգ եմ պատրաստում: Իսկ, առհասարակ, ավելի մեծ ակտիվության համար ավելի մեծ գումարներ են պետք: -Համաշխարհային ո՞ր աստղի հետ կցանկանայիք դուետ երգել: -Չեմ մտածել դրա մասին: -Եթե ոչ երգիչ, ապա կցանկայիք դառնալ… -Լավ բիզնեսմեն, շատ խելացի, ուժեղ հմտություններով: -Վերջին գիրքը, որը Ձեզ տպավորել է: -Չեմ հիշում, վաղուց գիրք չեմ կարդացել:

-Իսկ ո՞րն է եղել վերջին ֆիլմը, որը մեծ տպավորություն է գործել: -Վերջերս եմ դիտել «Lion» ֆիլմը, որի ազդեցությունն, իսկապես, շատ մեծ էր: -Ձեր նախընտրելի երաժշտական ուղղությունը: -Ես չունեմ նախընտրելի ուղղություն: Իմ կարծիքով՝ լավ երաժիշտը նա է, ով ամեն ինչից հասկանում է: Ես կարող եմ ե՛ւ դասականից, ե՛ւ ռոքից, սոուլից, ե՛ւ փոփից, ռաբիսից վերցնել լավը: -Մի երեւույթ շոու-բիզնեսում, որն այդպես էլ չընդունեցիք: -Միապաղաղությունը, միօրինակությունը: Կարծես նույն երգը 80 տոկոս կատարողների մեջ կիսած, տարածած լինեն: -Շարունակո՞ւմ եք երգեր գրել: -Անպայման: -Ո՞րն է Ձեր հոբբին: -Ճամփորդելը: -Երկիր, որտեղ շատ կցանկանայիք լինել: -Մեկը չի՝ Ավստրալիա, Բրազիլիա… Շատ են: -Ամենակարեւոր գործոնը ընտանեկան հարաբերություններում: -Սերը, փոխադարձ հարգանքը: Երբեմն այս վերջինն ընտանիքում ավելի կարեւոր է, քան սերը: -21-րդ դարում ի՞նչը կարող է սպառնալ ընտանիք ինստիտուտի ձեւավորմանն ու պահպանմանը: -21-րդ դարի արժեքները, որոնք երեխաները ստանում են ընտանիքից դուրս, ինձ շատ են անհանգստացնում: Աղջիկս 8 տարեկան է եւ արդեն փորձում է ծնողին չլսել, հակառակվել: Դեռ մեր բախտը բերել է՝ այնպիսի երկրում ենք ապրում, որ կարող ենք մի հատ էլ հարվածել երեխայի հետույքին, բայց մեր երեխաները ոստիկանություն չկանչեն, ինչպես, օրինակ, Միացյալ Նահանգներում: -Բայց ինքնուրույնությունը, ազատ մտածելակերպը երեխայի մոտ կարող է նաեւ գնահատելի լինել: -Կողքից հեշտ է դա ասելը: Հա, լավ է, որ երեխան ինքնուրույն է, բայց դա կարող է նաեւ վախեցնել ծնողին: -Ո՞ր նկարչին կընտրեիք՝ Ձեր դիմանկարը պատկերելու համար: -Մոդիլիանիին:

-Ձեր սիրելի եղանակը: -Զզվում եմ ցրտից, ատում եմ ձյունը, «ճլոպաները», ուրախ եմ, որ վերջին տարիներին ձմռանը շատ քիչ եմ եղել Երեւանում: Ոչ էլ շոգն եմ սիրում: Նախընտրում եմ «պիջակային» եղանակները, ինձ հարազատ է Կալիֆորնիայի կլիման: -Կրո՞ն, թե՞ հավատ: -Հավատ: -Ձեր սիրելի պոետը: -Սեւակ: -Ո՞րն է Ձեր կարգախոսը: -Ապրի՛ր միշտ պարզ:

Նյութի աղբյուրը՝ armlur.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.