Սկիզբ ՀԵՏԱՔՐՔԻՐ Գիտնականները ընկճախտի դեմ պայքարելու նոր միջոց են առաջարկում

Գիտնականները ընկճախտի դեմ պայքարելու նոր միջոց են առաջարկում

196
0
ԲԱԺԻՆԸ

Ծանրություն բարձրացնելը օգնում է մարդկանց մոտ ընկճախտի ախտանիշների նվազեցմանը։ Համապատասխան հետևություններ են արել Լիմերիկի համալսարանի գիտնականները,– հաղորդում է The Independent պարբերականը։
Գիտնականները եզրակացրել են, որ ուժային վարժանքները կարող են օգտագործվել որպես այլընտրանք կամ հավելյալ թերապիա՝ ընկճախտի բուժման դեպքում։

Ծանրամարտը վերջին տարիներին ավելի պահանջված սպորտաձևերից է դառնում, այդ թվում կանանց շրջանում։ Շատերը ուժային մարզումները փորձելուց հետո շարունակում են զբաղվել դրանով, քանի որ ունենում են բավարարվածության և ինքնագնահատականի բարձրացման զգացողություն։
Գիտնականները վերլուծել են 33 տարբեր հետազոտությունների արդյունքները, որոնք հսկողության տակ ունեցել են 1800 մարդու։ Գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք ուժային վարժությունները ազդել են ընկճախտի ախտանիշների վրա, օրինակ՝ անպիտանության զգացողություն, ճնշված տրամադրություն, հետաքրքրության կորուստ ցանկացած բանի նկատմամբ։ Պարզվել է, որ նման մարզումները կարող են օգտակար լինել ընկճախտի առավել ընդգծված ախտանիշներով հիվանդների դեպքում։ Հետազոտության հեղինակները նշում են, որ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ, հաստատելու համար, թե որքանով է ուժային մարզումը էֆեկտիվ բուժման մյուս մեթոդների, այդ թվում դեղորայքային բուժման հետ համեմատած։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here