Սկիզբ ՀԱՄԱՑԱՆՑ Բեյոնսեի և Դրեյքի պրոդյուսերին մեղադրանք է առաջադրվել բռանաբարության համար

Բեյոնսեի և Դրեյքի պրոդյուսերին մեղադրանք է առաջադրվել բռանաբարության համար

123
0
ԲԱԺԻՆԸ

Սեռական ոտնձգության և բռնաբարությունների մեջ շոու բիզնեսի ներկայացուցիչների հանդեպ մեղադրանքների ալիքը գնալով մեծանում է: Այժմ հերթը Detail մականունով ռեփեր Նոել Ֆիշերինն է, ով նախկինում եղել է Բեյոնսեի և Դրեյքի պրոդյուսերը՝ գրում է life.ru-ն:
Այժմ նրա երկու հովանավորյալները հայտարարում են, որ ռեփերը բազմիցս սեռական ոտնձգություններ է կատարել աղջիկների հանդեպ բոլորի աչքի առաջ երգերի ձայնագրություններից հետո: Ֆիշերը վերահսկել է իր զոհերի բոլոր գործողությունները՝ սննդից մինչև զանգերը, որոնք նա ձայնագրել է: Ինչպես նմանատիպ այլ դեպքերում, տուժածները վախեցել են բարձրաձայնել նրա կատարած սարսափելի արարքների մասին, քանի որ Ֆիշերը սպառնացել է, որ կխորտակի նրանց կարիերան:Գործի վերաբերյալ լսումները կկայանան մայիսի վերջին, իսկ մինչ այդ Ֆիշերին արգելել են մոտենալ հայտարարություն տարածած աղջիկներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here