Սկիզբ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ Աղջիկների հետ համբույրների մասին երգած երգչուհին ներողություն է խնդրել լեսբուհիներից

Աղջիկների հետ համբույրների մասին երգած երգչուհին ներողություն է խնդրել լեսբուհիներից

186
0
ԲԱԺԻՆԸ

Երգչուհի Ռիտա Օրան ներողություն է խնդրել ԼԳԲՏ համայնքից Girls (Աղջիկներ) երգի համար, որում խոստովանել է բիսեքսուալ լինելու մասին։ Երգը քննադատության է ենթարկվել կանանց միջև սերը մարգինալացնելու համար,– գրում է The Guardian-ը։Քննադատներից մեկը եղել է ամերիկյան երգչուհի Հեյլի Կիյոկոն, ով հայտարարել է, թե Girls-ը գրվել է, որպեսզի բավարարի տղամարդկանց կիրքը, և որ այն վնասում է ԼԳԲՏ համայնքին։ Նրան մասնավորապես դուր չի եկել «Կարմիր գինի. ես պարզապես ուզում եմ համբուրել աղջիկներին, աղջիկներին, աղջիկներին» տողերը։ «Ես պետք է գինի խմեմ, որպեսզի համբուրեմ աղջիկներին, ես ամբողջ կյանքս սիրել եմ կանանց։ Նման խոսքերը վտանգավոր են, քանի որ նսեմացնում են մի ամբողջ համայնքի անկեղծ զգացմունքները»,– ընդգծել է Կիյոկոն։

Օրան ներողություն է խնդրել բոլորից, ով «տուժել է երգում իր ինքնարտահայտումից»։ Երգչուհին ավելացրել է, որ երգում է իր սեփական փորձի մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here